«Բասկոնիայի» հերթական հաղթանակը Լիգա Էնդեզայում. Շենգելիան կրկին լավագույնն էր
«Բասկոնիայի» հերթական հաղթանակը Լիգա Էնդեզայում. Շենգելիան կրկին լավագույնն էր

Կայացել են Իսպանիայի բասկետբոլի առաջնության 17-րդ տուրի հանդիպումները:

Սեփական հրապարակում «Բասկոնիան» ընդունել է առաջնության աուտսայդեր «Ռեալ Բետիսին» և պարտության մատնել 97:70 հաշվով:

Տանտերերի կազմում կրկին լավագույնն էր Թոռնիկե Շենգելիան: Թիմի ավագը ընդհանուր առմամբ խաղացել է 22 րոպե և վաստակել 22 միավոր:

«Բասկոնիան» առաջին խաղակեսը ավարտել է 24 միավոր առավելությամբ և երկրորդ խաղակեսում բաց չի թողել այդ առավելությունը:

Թոռնիկե Շենգելիայի թիմը գրանցել է իր 10-րդ հաղթանակը: Պեդրո Մարտինեսի ղեկավարած թիմը գտնվում է առաջնության 6-րդ հորիզոնականում և հաջորդ տուրում դիմակայելու է «Էստուդիանտեսին»: