Բասկետբոլ | «Բաթումին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հաղթեց շվեյցարական «Ֆրիբուրգին» #1TVSPORT

22:52, 16.09.2026

Վրաստանի չեմպիոն «Բաթումին» մասնակցում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, որն անցկացվում է Բուլղարիայում։ Քառորդ եզրափակիչում թիմի մրցակիցը շվեյցարական «Ֆրիբուրգն» էր։

«Բաթումին» խաղի մեծ մասի ընթացքում առջևում էր։ Հանդիպման ավարտից երեք րոպե առաջ թիմը 10 միավորի առավելություն ուներ, սակայն վերջին րոպեին «Ֆրիբուրգին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ դարձնելով այն 83–83։ Վճռորոշ պահը վրա հասավ վերջին ազդանշանից 15 վայրկյան առաջ, երբ Գիորգի Օչխիկիձեն դիպուկ երեք միավորանոց նետում կատարեց՝ ապահովելով 86–85 հաշվով հաղթանակ Վրաստանի չեմպիոնի համար։

«Բաթումիի» կազմում ամենաարդյունավետ խաղացողը Վալդի Զեֆիրն էր՝ 18 միավորով, իսկ Գիորգի Օչխիկիձեն գրանցեց 17 միավոր և 10 արդյունավետ փոխանցում։ Քարսոն Բաշամը նույնպես «դաբլ-դաբլ» ձևակերպեց՝ վաստակելով 16 միավոր և կատարելով 12 անդրադարձ։

Կիսաեզրափակիչը նախատեսված է սեպտեմբերի 18-ին։ «Բաթումին» կմրցի ռումինական «Օրադեայի» և կիպրական ԱԵԿ-ի միջև կայանալիք հանդիպման հաղթողի հետ։

Նմանատիպ