Բասիլեթի գյուղում ամբողջությամբ այրվել է սոցիալապես անապահով ընտանիքի երկհարկանի տունը
Չոխատաուրիի մունիցիպալիտետի Բասիլեթի գյուղում ամբողջությամբ այրվել է երկհարկանի տունը:
6անդամից բաղկացած ընտրանիքը գրանցված է սոցիալապես անապահովների բազայում:
«Տուժած ընտանիքի համար Բասիլեթիում տուն կվարձենք: Վաղը նրանց հաշվեհամարին գումար կփոխանցվի, որով կգնեն առաջնային պարագաներ: Գարնանը նրանց կկարողանանք օգնել շինանյութով»,- հայտարարել է Չոխատաուրիի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Կուճավան:
Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ընթանում է հետաքննություն: