Բասիլաշվիլին սենսացիոն պարտություն է կրել Ինդիան մասթերսում
Բասիլաշվիլին սենսացիոն պարտություն է կրել Ինդիան մասթերսում

Առաջին հանդիպումից հետո Ինդիան ՈՒելս մրցաշարում իր ելույթը ավարտել է վրաց թենիսիստ Նիկոլոզ բասիլաշվիլին: Նա բաց է թողել առաջին շրջանը, իսկ երկրորդում մրցել է հնդիկ Պրայնեշ Գունեսվարանի հետ, որը աշխարհի 97-րդ ռակետն է:

Ասիացին առաջին շրջանում պարտության է մատնել ֆրանսիացի ՝ Բենուա Պերիին:

Ողջ հանդիպման ընթացքում Գունեսվարանը ունեցել է առավելություն: Առաջին սեթում հնդիկ թենիսիստը հաղթել է մեկ բրեյքի միջոցով, իսկ երկրորդ և երրորդ սեթերը անց են կացվել լարված պայքարում, արդյունքում 4:6, 7:6(6), 6:7(4) հաշվով հաղթել է հնդիկ թենիսիստը:

մինչ այս, 29 ամյա թենիսիստը ATP մակարդակի մրցաշարում անց էր կացրել երկու հանդիպում և երկուսում էլ պարտվել էր: Երրորդ շրջանում նա հանդիպելու է խորվաթ Իվո Կառլովիչի հետ, որն անսպասելիորեն պարտության էր մատնել իր հայրենակից Բոռնա Չորիչին:

Բասիլաշվիլին իր ուժերը մի քանի շաբաթից փորձելու է Մայամիի մասթերսում: