«Բասիանի» և «Գալերի» ակումբներում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ. ՆԳՆ
«Բասիանի» և «Գալերի» ակումբներում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ. ՆԳՆ

«Բասիանի» և «Գալերի» ակումբներում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ,- այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են ՆԳՆ-ից:

«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի»  և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էր ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:

2012 թվականի մայիսի 12-ին նշված ակումբներում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: