Բաշար Ալ-Ասադը Սիրիայի վրա հրթիռային հարվածների մասին զրուցել է իրանցի իր գործընկերոջ հետ
Սիրիայի վրա հրթիռային հարվածներից հետո, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Ասադի խոսքերով, ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացրած ավիահարվածները ուժեղացրել են Սիրիայի ջանքերը, պայքարել և պարտության մատնել ահաբեկչությունը երկրի յուրաքանչյուր սանտիմետրում: Այս մասին գրում է Reuters-ը:
Իր հերթին Իրանի նախագահը դատապարտել է ագրեսիան և հայտարարել, որ Իրանը ընդմիշտ կանգնած է Սիրիայի կողքին:
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Հեղինակ -
Edgar Barsegyan