«Բարսելոնան» փոխհամաձայնության է եկել Արթուր Ռամոսի տրանսֆերի հարցում
«Բարսելոնան» փոխհամաձայնության է եկել Արթուր Ռամոսի տրանսֆերի հարցում

«Բարսելոնան» ու բրազիլական «Գրեմիոն» փոխհամաձայնության են եկել 21-ամյա կիսապաշտպան Արթուր Ռամոսի տեղափոխության հարցում, հայտնում է ակումբի կայքը:

Պայմանավորվածության համաձայն՝ «Բարսելոնան» հնարավորություն ունի այս ամռանը 30 միլիոն եվրոյով ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստին։

Բրազիլիայի ավարտված առաջնությունում Արթուր Ռամոսը մասնակցել է 27 խաղի և  խփել մեկ գոլ։