«Բարսելոնան»՝ Կատալոնիայի սուպերգավաթակիր
«Բարսելոնան»՝ Կատալոնիայի սուպերգավաթակիր

«Բարսելոնան» նվաճեց ֆուտբոլի Կատալոնիայի սուպերգավաթը: «Էսպանյոլի» հետ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով: Թիմերը հանդես եկան ոչ մարտական կազմերով:

Կատալոնիայի Սուպերգավաթը ոչ պաշտոնական մրցաշար է և անցկացվում է 2014 թվականից, երկու տարին մեկ: 2014-ին նվաճել էր «Բարսելոնան», 2016-ին՝ «Էսպանյոլը»: