Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մասին լրատվությունը չհայտնելու մեղադրանքով ՆԳՆ-ը ձերբակալել է մեկ մարդու
Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մասին լրատվությունը չհայտնելու մեղադրանքով ՆԳՆ-ը ձերբակալել է մեկ մարդու

Ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում, Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մասին լրատվությունը չհայտնելու մեղադրանքով ձերբակալել է մեկ մարդու:

Գերատեսչության լրատվությամբ, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական միջոցառումների արդյունքում, հանցանքի մասին լրատվություն չփոխանցելու մեղադրանքով, ձերբակալել են 1968 թ. ծնված Թ. Բ.-ին:

«Հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին Թբիլիսիում, Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Վ. Բ.-ն, որին իրավապահները ձերբակալել են ապրիլի 14-ին Թելեթում, դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո, գնացել է իր ընկերոջ մոտ և թաքնվել նրա տանը:

Թ. Բ.-ն տեղյակ էր սպանության մասին, սակայն այդ լուրը չի փոխանցել ոստիկաններին: Հետաքննությունը ընթանում է առանձնապես ծանր հանցանքը թաքցնելու փաստով, Վրաստանի ՔՕ 376-րդ հոդվածով»,-ասված է հայտարարության մեջ:

Հանցանքը նախատեսում է 2-ից 4 տարով ազատազրկում:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում, Բարնովի փողոցում երիտասարդ կնոջ սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են երեկ:

Սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին: Վ. Բ.-ն երիտասարդ աղջկա կոկորդը կտրել է փոքրահասակ երեխաների աչքի առջև:

Սպանության մեղադրանքով ձերբակալվածը նախկինում դատվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, սակայն մի քանի ամիս առաջ ներում է ստացել երկրի նախագահից: