Բարնովի փողոցում սպանության մեջ մեղադրվողի համաներման մասին նախագահը անելու է հայտարարություն
Բարնովի փողոցում սպանության մեջ մեղադրվողի համաներման մասին նախագահը անելու է հայտարարություն

Վրաստանի նախագահը և համաներման հանձնաժողովի նախագահը այսօր անելու են արտակարգ հայտարարություն,- այս մասին առաջին ալիքին հայտնել են նախագահի վարչությունից:

Նախագահի մամլո ծառայության լրատվությամբ, հայտարարությունը վերաբերելու է Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանությանը, որի մեջ մեղադրվող Վ. Բ.-ն պատիժ էր կրում ընտանեկան բռնության մեղադրանքով և ՆԳՆ-ի լրատվությամբ, մի քանի ամիս առաջ բանտից ազատվել է նախագահի ներումով:

 

Սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 13-ին: Վ. Բ.-ն երիտասարդ աղջկա կոկորդը կտրել է փոքրահասակ երեխաների աչքի առջև:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում, Բարնովի փողոցում երիտասարդ կնոջ սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են ապրիլի 14-ին: Այսօր դատախազությունը դիմելու է դատարանին խափանման միջոց սահմանելու պահաջով:

Մեղքը հաստատվելու դեպքում, Վեփխվիա Բաքրաձեին սպառնում է 16-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում:

Միջադեպից մի քանի ժամ շուտ, Թակո Գամրեկելաշվիլին, մայրիկի հետ միասին գտնվում էր ոստիկանությունում, որտեղ հերացուի կողմից սպառնալիքների և ճնշման կապակցությամբ ներկայացրել է դիմում: Կասկածյալի նկատմամբ դուրս էր գրվել նաև ձեռնպահության օրդեր:

Սպանության մեղադրանքով ձերբակալվածը նախկինում դատվել է ընտանեկան բռնության մեղադրանքով, սակայն մի քանի ամիս առաջ ներում է ստացել երկրի նախագահից: