Բարնովի փողոցում երիտասարդ կնոջ սպանության համար ձերբակալվածին, այսօր նախնական ձերբակալության մեկուսարանում տեսակցելու է փաստաբանը
Բարնովի փողոցում երիտասարդ կնոջ սպանության համար ձերբակալվածին, այսօր նախնական ձերբակալության մեկուսարանում տեսակցելու է փաստաբանը

Թբիլիսիում, Բարնովի փողոցում երիտասարդ կնոջ սպանության համար ձերբակալվածին, այսօր նախնական ձերբակալության մեկուսարանում տեսակցելու է փաստաբանը: Ինչպես առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, Վեփխվիա Բաքրաձեին մեղադրանք կներկայացվի հավանաբար այսօր, օրվա երկրորդ կեսին:

Ձերբակալվածի հետաքրքրությունները պաշտպանում է պետության կողմից վարձած փաստաբանը: Դատախազությունը հավանաբար դատարանին կդիմի վաղը և կպահանջի Վեփխվիա Բաքրաձեի համար նախնական կալանք:

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում, Բարնովի փողոցում երիտասարդ կնոջ սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են երեկ:

Թբիլիսիում, ապրիլի 13-ին, Բարնովի փողոցում երիտասարդ կնոջը սպանված են հայտնաբերել 18-անց 30 րոպեին:

Պատահարի կապակցությամբ հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով, որը նշանակում է կանխամտածված սպանություն: