Բարգավաճող և ժողովրդավարական Վրաստանը տարածաշրջանում հզոր օրինակ է. Ջոն Բոլթոն
Բարգավաճող և ժողովրդավարական Վրաստանը տարածաշրջանում հզոր օրինակ է. Ջոն Բոլթոն

Ազգային անվտանգության հարցերում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարում է, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը հաստատել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների նկատմամբ համերաշխությունը: Այս մասին Ջոն Բոլթոնը գրել է հանդիպման ավարտից հետո՝ սոցիալական ցանցում:

Այսօր հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին, որպեսզի հաստատեի Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների նկատմամբ համերաշխություն: Բարգավաճող և ժողովրդավարական Վրաստանը տարածաշրջանում հզոր օրինակ է»,- գրում է Ջոն Բոլթոնը՝ «Թվիթերում»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի աշխատանքային այցը Ամերիկայի միացյալ նահանգներ սկսվել է Ազգային անվտանգության հարցերում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումով: