Բարեփոխումները պետք է ծառայեն միակ նպատակին՝ մարդկանց համար արժանի կյանքի պայմանների ստեղծմանը. Մամուկա Բախտաձե
Բարեփոխումները պետք է ծառայեն միակ նպատակին, դա մարդկանց արժանի կյանքի պայմաններ ստեղծելն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն՝ խորհրդարանի արտահերթ նիստին խոսքով ելույթ ունենալիս:
Մամուկա Բախտաձեն կառավարող թիմին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կանի առավելագույնը, որպեսզի արդարացնի այդ վստահությունը:
«Շնորհակալություն կառավարող թիմին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ է և նաև քաջ գիտակցում եմ, որքանով պատասխանատու է: Ցանկանում եմ հավաստիացնել, որ իմ կողմից արել եմ առավելագունը, որ այդ վստահությունը արդարացնեմ և թիմի հետ ծառայեմ երկրին: Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել բոլոր ինձ նախորդողներին, որոնց ջանքերով Վրաստանը զարգացել է բազմաթիվ ուղղություններով, ներքին բարեփոխումներից սկսած մինչև արտաքին քաղաքականություն: Այսօր ներկայացնում եմ կառավարության նորացված ծրագիրը, որը հիմնված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կառավարող քաղաքական ուժի կողմից հայտարարված արժեքների վրա: Որոնք են այդ արժեքները և ինչ է սպասում ժողովուրդը կառավարող ուժից: Մեզ համար կարևորագույն արժեք եղել է, կա և կլինի մարդը և նրա արժանապատիվ կյանքը: Բնական է, առավելագույնս պետք է լինենք բարեփոխումներին միտված, սակայն միևնույն ժամանակ բարեփոխումները պետք է ծառայեն միակ նպատակին, մարդու համար արժանի կենսապայմանների ստեղծմանը: Մարդիկ պետք է զգան, որ կարող են իրենց հայրենիքում կիրառել իրենց հնարավորությունները, լինել պաշտպանված և ունենալ ազատության բարձրագույն որակ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: