Բարեփոխման գլխավոր նպատակն է, քաղաքացիները թոշակային տարիքում ունենան ֆինանսապես ապահով կյանք և արժանի ծերություն. Լևան Սուրգուլաձե
Բարեփոխման գլխավոր նպատակն է, քաղաքացիները թոշակային տարիքում ունենան ֆինանսապես ապահով կյանք և արժանի ծերություն. Լևան Սուրգուլաձե

Բարեփոխման գլխավոր նպատակն է, քաղաքացիները թոշակային տարիքում ունենան ֆինանսապես ապահով կյանք և արժանի ծերություն,- այս մասին հայտարարել է Կենսաթոշակային գործակալության տնօրեն Լևան Սուրգուլաձեն՝ Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդմանը հյուրընկալվելիս:

«Կենսաթոշակային բարեփոխումը պատմական նշանակության համակարգային բարեփոխում է: Բարեփոխման երկրորդ նպատակն այն է, որ երկրում կստեղծվի ներդրումային կապիտալի բազա, որը տեղի կունենա ապագա մի քանի տարում»-,- հայտարարել է Սուրգուլաձեն:

Նրա խոսքով, այդ գումարը Վրաստանի համար շատ մեծ է և ըստ օրենքի, այդ գումարի 80%-ը պետք է աշխատի Վրաստանում, որը զգալիորեն կնպաստի կապիտալի շուկայի զարգացմանը:

Հաղորդավարներից մեկի, վերլուծաբան Տատո Խունդաձեի հարցին, գոյություն ունի թե ոչ կանխատեսում, որքան մարդ կներգրավվի կենսաթոշակային բարեփոխմանը, Լևան Սուրգուլաձեն հայտարարել է, որ հունվարի մեկից, նրանց գնահատմամբ, պարտադիր ձևով, կանդամակցի մոտ 700 000 մարդ: