Բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատությունները այսօրվանից կրթական գործընթացը վերսկսում են լսարաններում
Այսօրվանից բարձրագույն ուսումնական հաստատությունները հնարավորություն ունեն ամբողջությամբ վերսկսել իրենց ուսումնական գործունեությունը և վերսկսել դասախոսությունների գործընթացը լսարաններում: Համապատասխան որոշումն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում ընդունվել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Մասնագիտական կրթական հաստատությունները նույնպես կկարողանան կրթական գործընթացը տեղափոխել լսարաններ:
Կրթության փոխնախարար Նունու Միցկեվիչի հայտարարությամբ, ուսումնական հաստատություններին տրամադրվել են վարակի կանխարգելման և անվտանգության նորմերի պահպանման համար անհրաժեշտ ռեսուրսներ:
Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանել են կրթության նախարարությունում, ընտրությունը կամավոր է, և կրթական հաստատությունները, նախարարության հետ խորհրդակցելով, անհատապես որոշում են ընդունում, թե որ մոդելը կընտրեն:
Համալսարաններն ու արհեստագործական ուսումնարանները մարտի 1-ից ոչ հեռակա ձևաչափով անց են կացնում՝ կլինիկական, գործնական, լաբորատոր բաղադրիչները, ինչպես նաև ներքին քննությունները, իսկ այսօրվանից նրանք հնարավորություն ունեն դասախոսությունների գործընթացը իրականացնել լսարաններում: