Բարբարոբա տոնի կապակցությամբ պատարագ է ընթանում Սուրբ Երրորդության տաճարում
Բարբարոբա տոնի կապակցությամբ պատարագ է ընթանում Սուրբ Երրորդության տաճարում

Բարբարոբա տոնի առթիվ Վրաստանի բոլոր գործող տաճարներում անց է կացվում պատարագ: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը պատարագ է անց կացնում Սուրբ Երրորդության տաճարում:

Սուրբ Երրորդության տաճարում պատարագին ներկա են զինծառայողները:

Այսօր վրաց ուղղափառ եկեղեցին հիշում է Սուրբ տանջամահ եղած Բարբարեին, ով զոհ է գնացել Քրիստոնեությունը պահպանելու համար 4-րդ դարում:

Տոնական պատարագը անց է կացվում բոլոր գործող տաճարներում: Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը պատարագը անց է կացնելու Սուրբ երրորդության տաճարում:

Եկեղեցական պատմությամբ, Բարբարեն ծնվել է երրորդ դարի կեսերին Ֆինիկյաի քաղաք Իլիոպոլիսում: Նրան դաստիարակել է հայրը: Երբ նա իմացել է, որ Բարբարեն մկրտվել է թաքուն, նա նրան տարել է երկրի առաջնորդ Մարկիանեի մոտ: Մի քանի օրյա տանջանքներից հետո Սուրբ Բարբարեի գլուխը կտրել է անձամբ հայրը:

Նշենք, որ Սուրբ Բարբարեն համարվում է երեխաների պահապանը: Այդ իսկ պատճառով Բարբարոբա տոնին տաճարներում հիմնականում գտնվում են երեխաներ: