Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե
Քաղաքացիների հարցով, որոնք բանկերի «սև ցուցակում են» և այդ պատճառով չեն կարող ներգրավվել տնտեսական գործունեությանը, ընթանում են ակտիվ աշխատանքներ,- այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն նախքան կառավարության նիստի մեկնարկը, հայտարարել է համապատասխան հարցը մեկնաբանելիս:
Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշնանը կներկայացնեն հետաքրքիր առաջարկներ:
«Այն, ինչ հայտարարեցի խորհրդարանի ամբիոնից, այն է, որ մեր քաղաքացիները, մոտ 650 հազար մարդ, չունեն երկրի տնտեսական ակտիվությունների մասնակցելու հնարավորություն: Սա կարևոր տնտեսական պատնեշ է, որպեսզի հասնեն ինկլյուզիվ աճի: Իրականացնում ենք բազմաթիվ բարեփոխումներ, սակայն եթե այդ բարեփոխումների արդյունքը չարտացոլվի բնակչության մեծ մասի վրա, դա պատնեշ է, որը պետք է հաղթահարել»,- նշել է վարչապետը:
Դրա հետ մեկտեղ, ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից վարկային-տեղեկատվական բյուրոն անցնում է Ազգային բանկի հսկողության տակ: Փոփոխվում է վարկային պատմությունը վարելու ձևի և չեղարկվում է «բացասական կարգավիճակը»: Ֆինանսական կազմակերպությունները վարկ տալիս կհենվեն միայն սպառողի փաստացի տվյալների վրա: