Բանկերը պատրաստակամություն են հայտնել, զբոսաշրջության ոլորտի համար մեկ անգամ ևս վերանայել վարկերի ռեստրուկտուրիզացիայի հարցը. Նաթիա Թուրնավա
Բանկերը պատրաստակամություն են հայտնել, զբոսաշրջության ոլորտի համար մեկ անգամ ևս վերանայել վարկերի ռեստրուկտուրիզացիայի հարցը,- այս մասին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, հայտարարել է կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Երեկ ես և իմ գործընկերները առցանց հանդիպում են ունեցել առաջատար բանկերի և նրանց բարձր ղեկավարության հետ: Զրուցել ենք այն հնարավորությունների մասին, որ մեկ անգամ ևս տեղի ունենա զբոսաշրջության ոլորտի և փոքր հյուրանոցների համար վարկերի վերակազմավորման գործողությունը: Ուրախ եմ, որ բանկերը հայտնել են իրենց պատրաստակամությունը: Իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպք, քանի որ կան տարբեր հանգամանքներ, որոնք կարևոր են բանկի համար: Ընդհանուր առմամբ, պատրաստակամություն կա, որ եթե հյուրանոցները դիմեն բանկերին, ապա նրանք պատրաստ են վերանայել վարկի ռեստրուկտուրիզացիան»,- ասել է Նաթիա Թուրնավան: