Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Բանգլադեշում օդուժի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։
Վիրավորվել է ավելի քան 88 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ։
Դեպքի պատճառների վերաբերյալ քննություն է ընթանում։
Բանգլադեշում ուսումնավարժանքների ընթացքում օդուժի ինքնաթիռը երեկ ընկել է դպրոցական տարածքում, ինչի հետևանքով տարածվել է ուժեղ հրդեհ։