Բանգլադեշում, բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է չորս մարդ
Բանգլադեշում, բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է չորս մարդ

Բանգլադեշում, բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ: Լրատվությունը այս մասին տարածում է տեղական մամուլը: Մի քանի մարդ դեռևս մնում է շենքի մեջ: Նրանց ստույգ քանակը անհայտ է:

Սոցիալական ցանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքացիներից մեկը թռչում շենքից:

Շենքը, որտեղ տեղակայված են գրասենյակներ և կաֆեներ գտնվում է Դակկայի կենտրոնում: