Բանգլադեշում 19 հարկանի շենքում հրդեհ է բռնկվել: Սոցիալական ցանցում տարածված լուսանկարներում երևում են մարդիկ, որոնք փորձում են հրդեհից փրկվել, պատուհաններից նետվելով:
Շենքը գտնվում է Բանգլադեշի մայրաքաղաք Դակկայում: Նրանում տեղակայված են գրասենյակներ և ռեստորաններ:
Այս պահին շենքում գտնվում է մի քանի մարդ, որոնց չի հաջողվում լքել տարածքը: