Բանդիտներից բացի, ո՞վ է աշխարհում հավաքում անձնական տիպի կոմպրոմատներ. Միխեիլ Սաակաշվիլի

15:23, 19.12.2017

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ, ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր և իր կողմնակիցների կապակցությամբ կարգադրել է հավաքել անձնական տիպի կոմպրոմատներ:

«Բանդիտներից բացի, ով է աշխարհում հավաքում անձնական տիպի կոմպրոմատներ»,- նշել է Սաակաշվիլին Կիևի բողոքարկիչ դատարանում լրագրողների հետ զրուցելիս:

Նրա խոսքերով ուկրաինացիները խաղաղ ճանապարհով կվռնդի իշխանություններին:

«Սաակաշվիլիի հետ միասին  կամ առանց նրա,  ուկրաինացի ժողովուրդը արտահերթ ընտրությունների ճանապարհով կվռնդի իշխանություններին: Ժողովուրդը կստիպի նրանց նշանակել արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունների ժամանակ կընտրեն այնպիսի մարդկանց, ովքեր չեն թալանի երկիրը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

 

Նմանատիպ