Բանդիտներից բացի, ո՞վ է աշխարհում հավաքում անձնական տիպի կոմպրոմատներ. Միխեիլ Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ, ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր և իր կողմնակիցների կապակցությամբ կարգադրել է հավաքել անձնական տիպի կոմպրոմատներ:
«Բանդիտներից բացի, ով է աշխարհում հավաքում անձնական տիպի կոմպրոմատներ»,- նշել է Սաակաշվիլին Կիևի բողոքարկիչ դատարանում լրագրողների հետ զրուցելիս:
Նրա խոսքերով ուկրաինացիները խաղաղ ճանապարհով կվռնդի իշխանություններին:
«Սաակաշվիլիի հետ միասին կամ առանց նրա, ուկրաինացի ժողովուրդը արտահերթ ընտրությունների ճանապարհով կվռնդի իշխանություններին: Ժողովուրդը կստիպի նրանց նշանակել արտահերթ ընտրություններ և այդ ընտրությունների ժամանակ կընտրեն այնպիսի մարդկանց, ովքեր չեն թալանի երկիրը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan