Բանակցություններն այլընտրանք չունեն, սակայն ընդդիմության պահանջներն հայտնի են, սպասում ենք իշխանություններից համահունչ քայլեր. Կոբա Նաղոփիա
«Միասնական ազգային շարժման» գործադիր քարտուղար Կոբա Նաղոփիայի հայտարարությամբ, բանակցություններն այլընտրանք չունեն:
Սակայն, ըստ նրա, այժմ գնդակը իշխանությունների կողմն է, և նրանցից հետևողական քայլեր են սպասվում:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է, մենք թույլ չենք տա իշխանություններին խափանել բանակցային գործընթացը, բանակցային գործընթացն այլընտրանք չունի, բայց ընդդիմության պահանջները հայտնի են նրանց և հասարակությանը, գնդակը իրենց դաշտում է: Կա 6 կետից բաղկացած ծրագիր, դա իշխանության խաղաղ փոխանցման ծրագիրն է: Նրանք դա լավ գիտեն, կարդացել են, գիտեն, թե ինչ պետք է անեն, և մենք նրանցից հետևողական քայլեր ենք ակնկալում», – հայտարարել է Կոբա Նաղոփիան: