Բանաձևում խիստ գնահատականներ են, ինչպես Արչիլ Տատունաշվիլիի, այնպես էլ Գիգա Օթխոզորիայի գործերի վերաբերյալ. Թալակվաձե

14:28, 05.03.2018

Արչիլ Տատունաշվիլիի հարցը իրենից ներկայացնում է այն հիմնական հարցերից մեկը, որտեղ մենք բոլորս պետք է կանգնենք միասին,-այս հայտարարությունը խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն արել է Արչիլ Տատունաշվիլիի մասին ընդունված բանաձև մեկնաբանելու ժամանակ:

Ինչպես նշել է Թալակվաձեն, ընթացիկ շաբաթ խորհրդարանում քննարկելու են սկզբունքային բանաձևի հարցը, որը վերաբերում է Արչիլ Տատունաշվիլիի գործին:

«Այս շաբաթ լիագումար նիստին դուրս է բերվելու հատուկ բանաձև, որը սկզբունքային նշանակություն ունի մեզ համար: Բանաձևում խիստ գնահատականներ են, ինչպես Արչիլ Տատունաշվիլիի, այնպես էլ Գիգա Օթխոզորիայի գործերի վերաբերյալ: Բանաձևում խիստ պահանջում ենք, որ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը փոխանցվի մեզ: Արչիլ Տատունաշվիլիի հարցը իրենից ներկայացնում է այն հիմնական հարցերից մեկը, որտեղ մենք բոլորս պետք է կանգնենք միասին»,-ասել է Արչիլ Թալակվաձեն:

 

Նմանատիպ