Բաքվում, վրացական տաղավարում Օթար Շամուգիան հյուրընկալել է մի շարք երկրների բնապահպանության նախարարներին
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (COP 29) շրջանակներում վրացական կողմի նախաձեռնությամբ հանդիպել է բնապահպանական ինտեգրման խմբի (EIG) անդամ նախարարներին (Շվեյցարիա, Վրաստան, Հարավային Կորեա, Մեքսիկա, Լիխտենշտեյն, Մոնակի) վրացական տաղավարում։
Բնապահպանական ինտեգրման խումբը նախագահում է Շվեյցարիան:
Ինչպես հանդիպմանը ասել է Օթար Շամուգիան, քննարկվում են բնապահպանական ինտեգրացիոն խմբին մասնակցող երկրների համար բնապահպանական կարևոր հարցեր։ Առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային ասպարեզում միասնական դիրքորոշում հնչեցնելը։ Բնապահպանական ինտեգրացիոն խումբը հնարավորություններ ունի միասնական հարթակից ներկայացնելու ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների դիրքորոշումները։
«Ինձ համար՝ որպես կլիմայական քաղաքականություն սահմանող գերատեսչության ղեկավար, կարևոր է կիսել Վրաստանի հիմնական խնդիրները մեր գործընկերների հետ, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի տարբեր ձևաչափերում ներկայացվի միասնական դիրքորոշում»,- ասել է Օթար Շամուգիան։
Հանդիպմանը նախարարները քննարկել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP 29) առաջնահերթությունները և ցանկություն հայտնել համաժողովի արդյունքները շոշափելի դարձնել ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների համար։
Տեղեկությունը տարածում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։