Բաքվում, առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացված է

12:34, 26.03.2019

Բաքվում, առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացված է: Հրդեհի մարման ժամանակ տուժել է Արտակարգ իրավիճակների ծառայության մեկ աշխատակից: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Հրշեջները մինչ այժմ փորձում են մարել «Դիգլաս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը: Տեղում մոբիլիզացված է նաև ուղղաթիռ:

Հրշեջների խոսքով, կարողացել են խուսափել կրակի տարածումից: Այրվելե ն տասնյակ խանութներ, քաղաքացիները իշխանությունից պահանջում են փոխհատուցում:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ:

Նմանատիպ