Բաքվում, առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացված է: Հրդեհի մարման ժամանակ տուժել է Արտակարգ իրավիճակների ծառայության մեկ աշխատակից: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Հրշեջները մինչ այժմ փորձում են մարել «Դիգլաս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը: Տեղում մոբիլիզացված է նաև ուղղաթիռ:
Հրշեջների խոսքով, կարողացել են խուսափել կրակի տարածումից: Այրվելե ն տասնյակ խանութներ, քաղաքացիները իշխանությունից պահանջում են փոխհատուցում:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: