Բաքուն պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի խելամիտ քաղաքական ուժերի հետ. Խիկմետ Գաջիև
Ադրբեջանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբազի հարցով երկխոսությունը,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավարը: Խիկմետ Գաջիևի խոսքով, Բաքուն պատրաստ է շարունակել երկխոսությունը «Հայաստանի խելամիտ քաղաքական ուժերի հետ»:
Դրա հետ մեկտեղ Գաջիևը հայտարարել է, որ Սարգսյանի կառավարության անդամների հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում մոբիլիզացվում է ադրբեջնական ռազմական տեխնիկան, չի համապատասխանում իրականությանը: Նա մեկ անգամ ևս կոչ է արել Հայաստանին, զորքը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, որպեսզի վերացվի էսկալացիան: