Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթգծի բեռնափոխադրումները լիարժեք կմեկնարկեն 6 ամսում
Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթգծի բեռնափոխադրումները լիարժեք կմեկնարկեն 6 ամսում: Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, մոտ 6 ամսում կավարտվեն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են բեռնափոխադրող գնացքների լիարժեք գործելու համար:
Նրա խոսքով, դրանից հետո, ընկերությունը կաշխատի ուղևորներին տեղափոխելու ուղղությամբ:
ԻՆչ վերաբերում է «Մետաքսի ճանապարհ» գաղափարին, Մամուկա Բախտաձեի գնահատմամբ, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղին շատ կարևոր բաղադրիչ է, որ Վրաստանն այդ ուղղությամբ լինի հաջողակ:
Նրա խոսքով, գոյություն ունի համալիր ռազմավարություն, քանի որ միայն մեկ ուղղությամբ զարգացումը բավարար չէ: