Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաթումի նավահանգիստը դիտարկվում են որպես ղազախական նավթի փոխադրման համար այլընտրանք՝ Ռուսաստանի տարածքին
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաթումի նավահանգիստը դիտարկվում են որպես ղազախական նավթի փոխադրման համար այլընտրանք՝ Ռուսաստանի տարածքին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական լրատվամիջոցը, հենվելով Ղազախստանի էներգետիկայի նախարարության աղբյուրների վրա, գրում է, որ նավթի արտահանման հետագա դիվերսիֆիկացման շրջանակներում մշակվում են մի քանի այլ այլընտրանքային ուղիներ։ Մեկը կասպիական Մանգիստաու և Ատիրաու նավահանգիստներից նավթի պաշարները նավերի վրա բեռնելն է, այնուհետև դրանք Բաքվի նավահանգիստ տեղափոխելը:
Ղազախստանի պլանի համաձայն՝ Ադրբեջանից հնարավոր է մատակարարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, ինչպես նաև Բաթումի և Նեկա նավահանգիստներով (Իրան):