Բահրեյնում Իրանի կողմից հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ, վնասվել է համալսարանի շենքը
Բահրեյնի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ, իսկ համալսարանի շենքը վնասվել է, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Բահրեյնի Ներքին գործերի նախարարությանը։
Դեպքը տեղի է ունեցել Բահրեյնի Մուհարաք քաղաքում։ Նախարարության տվյալներով՝ մարդիկ վիրավորվել են հրթիռային բեկորների ընկնելուց։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքի կողմից իրականացված հարձակումը վնասել է նաև երկրում գտնվող գործարանը։