Բագեբիում, նախկին ուսանողական քաղաքի շենքերում բնակվող մոտ 100 ընտանիքի, որոնք չունեն բռնի տեղահանված անձի կարգավիճակ, կսեփականաշնորհվեն բնակելի տարածքները
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի լրատվությամբ, Բագեբիում, նախկին ուսանողական քաղաքի շենքերում բնակվող մոտ 100 ընտանիքի, որոնք չունեն բռնի տեղահանված անձի կարգավիճակ, քաղաքապետարանը կօրինականացնի բնակելի տարածքները:
Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք այս պահին վարում ենք օրինականացման գործընթացը, գամգեոբայում ամեն ինչ պատրաստ է: Այնտեղ բնակվում է մոտ 100 ընտանիք, որոնք չունեն բռնի տեղահանված կարգավիճակ: Քաղաքապետարանը այդ բնակելի տները կփոխանցի նրանք»,-ասել է Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan