Բադրի Էսեբուայի ընտանիքի անդամները «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակման կապակցությամբ իր հասցեին տարածված տեղեկությունը անվանում են զրպարտություն
Բադրի Էսեբուայի ընտանիքի անդամները և հարևանները հայտարարում են, որ դա զրպարտություն է, իբր Էսեբուան Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկ» ներխուժած անձն է:
Ինչպես հայտարարել է Էսեբուայի եղբայրը, հարձակվողի և Բադրի Էսեբուայի միջև նմանություն չկա: Բիձինա Էսեբուայի տեղեկությամբ, նրա եղբայրը պատրաստվում է մեկնաբանություն տալ վաղը:
«Եղբայրս վաղը կգա ու կանի մեկնաբություն: Ես առանձին եմ ապրում և չգիտեմ, թե որտեղ էր նա հոկտեմբերի 21-ին: Հարձակվողի ու եղբորս միջև ոչ մի նմանություն չկա: Նիկա Գվարամիան որ խոսում է, այդպես չի կարելի: Սա զրպարտություն է: Նրանց հասակի միջև մեծ տարբերություն է, ձայնն այլ է: Մնացածի մասին կխոսի անձամբ ինքը: Եղբայրս այժմ բուժման նպատակով գտնվում է Թբիլիսիում: Մեկնել է երկուշաթի, թե երեքշաբթի օրը: Այստեղ հատուկ գործողություն չեն իրականացրել: Եթե լիներ հատուկ գործողություն, ոստիկանությունն ինքը կպարզեր»,- հայտարարել է Բիձինա Էսեբուան:
Ինչպես հայտարարել է Բադրի Էսեբուայի հարևան Տարիել Էսեբուան, Բադրի Էսեբուան առողջական խնդիրների պատճառով բանակից հեռացել է մոտ մեկ տարի առաջ:
«Նա երեք օր առաջ տանը էր, ես տեսել եմ նրան: Ծնողներն ասում են, որ նա այժմ Թբիլիսիում է: Այն մարդը երկու մետրից ավել է, իսկ Բադրին փոքր տղա է: Մեկ տարի կլինի, ինչ նա չի ծառայում բանակում: Նա հեռացել է հիվանդության պատճառով: Բադրին և նրա եղբայրը մասնակցել են օգոստոսյան պատերազմին: Ոչ ոք չի հավատում, որ Բադրին թալանել է բանկը»,- ասել է Տարիել Էսեբուան: