Բացվել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնը

10:31, 29.08.2019

Բացվել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնը: Կինոֆորումը բացվել է ճապոնացի ռեժիսոր Խիրոկաձու Կորեեդայի «Ճիշտը» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով:

Կինոնկարի գլխավոր դերակատարներն են ֆրանսիացի դերասան Քեթրին Դենևը, Ժուլիետ Բինոշը և Իթան Հոուկը: Ֆիլմը մասնակցում է Վենետիկի կինոփառատոնի հիմնական ծրագրին:

Այս տարի կինոֆորումը մրցատյանի նախագահը արգենտինացի ռեժիսոր Լուկրեսիո Մարտելին է: Գլխավոր մրցանակի համար պայքարում է 21 կինոնկար:

Նմանատիպ