Բացառվում է, որ մենք որոշ ալիքներից ինչ որ բան ենք խլում. Թինաթին Բերձենիշվիլի
«Մենք հավակնություն ունենք վարկանիշի աճի, լիդերության և շուկայի հզոր խաղացողի վրա»,- այս մասին հանրային հեռարձակողի մամուլի և հաղորդակցությունների բլոկի տնօրեն, Թինաթին Բերենիշվիլին հայտարարել է, Վրաստանի նախագահի և հանրային հեռարձակողի գործադիր խորհրդի անդամների միջև կայացած հանդիպումից հետո:
Նրա խոսքերով, այն պարտավորությունները, որոնք ունի հանրային ալիքը , չունեն այլ հեռուստաալիքները, և օրենքում փոփոխություններ մտցնելը ծառայելու է այս գործառույթի ճիշտ և հետևականորեն կատարմանը:
«Այն պարտավորությունները, որոնք ունի հանրային հեռուստատեսությունը, չունեն այլ ալիքները, իսկ թե ինչպես է կատարվում այդ պարտավորությունները դա ուրիշ հարց է: Օրենքում մտցվելիք փոփոխությունները ծառայելու են հենց այդ գործառույթների ճիշտ և հետևաղականորեն կատարմանը: Բացառվում է, որ մենք որոշ ալիքներից ինչ որ բան ենք խլում: Մենք հավակնություն ունենք վարկանիշի աճի, լիդերության և շուկայի հզոր խաղացողի վրա»,- ասել է Բերձենիշվիլին:
Նրա խոսքերով 2015 թվականին հանրային հեռուստատեսությունը ուներ գովազդ և դա չի գերազանցել 2 մլն. լարին:
«Հեռարձակման մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ, Վրաստանի նախագահի նստավայրում հանդիպումը ավարտվել է:
Հեղինակ -
Edgar Barsegyan