Բոլոր պաշտոնական փաստաթղթում գրվելու է, որ Ռուսաստանը ոչ մի մեդալ չի նվաճել. Մամուլ
Բոլոր պաշտոնական փաստաթղթում գրվելու է, որ Ռուսաստանը ոչ մի մեդալ չի նվաճել. Մամուլ

Արևմտյան մամուլը գրում է Ռուսաստանի օլիմպիական որակազրկման մասին: Հրատարակչությունները շեշտը դնում են այն բանի վրա, որ ռուս մարզիկները, որոնք կստանան Պիոչանգի խաղերին մասնակցության իրավունք, հանդես կգան նեյտրալ կարգավիճակով, որի հետևանքով Ռուսաստանի վրա չի գրանցվի ոչ մի մեդալ: Ինչպես գրում են թերթերը այս կապակցությամբ ՖԻՖԱ-ի կողմից արձագանք չի եղել և Վիտալի Մուտկոն կրկին ֆուտբոլի աշխարհի առաջնության պատասխանատուն է:

The New York Times –բոլոր պաշտոնական փաստաթղերում գրվելու է, որ Ռուսաստանը չի նվաճել ոչ մի մեդալ

«Ռուսաստանի օլիմպիական հավաքականը հեռացվել է Պիոնչանգի օլիմպիական խաղերին մասնակցությունից: Պետական պաշտոնյաներին արգելվել է ներկա գտնվել խաղերին, երկրի դրոշը և օրհներգը չեն ներկայացվելու Հարավային Կորեայում:

Բոլոր մարզիկները, ում հնարավորություն կտրվի մասնակցել օլիմպիական խաղերին հանդես կգան չեզոք ձևով, իսկ բոլոր փաստաթղթերում գրվելու է, որ Ռուսաստանի հավաքականը ոչ մի մեդալ չի նվաճել:

Միջազգային օլիմպիական կոմիտեի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ ողջ ազգը մեղադրվում է լայնամասշտաբ դոպինգծրագրի իրականացման մեջ: Այս գործողությունը մրցակցություն կունենա 60-80 ական թվականներին տեղի ունեցած աղմկահարույց սկանդալի հետ, որի հեղինակն  էր Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը»:

 

The Guardian – Մուտկոն դեռևս պատասխանատու է ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վրա

«Ռուսաստանին օլիմպիական խաղերին մասնակցության արգելքը ողջունելի է, սակայն ի՞նչ անենք այն փաստի հետ, որ Մուտկոն դեռևս ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար պատասխանատու անձ է:

Ընդհանրապես օլիմպիական կոմիտեն երկար ժամանակ չէր արտահայտում ցանկություն պայքարել ռուսական դոպինգհամակարգի դեմ: Չնայած նրան, որ դրվում էին փաստեր, արվում էին բազմաթիվ հայտարարություններ -օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը դեմ էր ցանկացած տիպի պատժամիջոցներին, սակայն երեքշաբթի նա այլ երլ չուներ: Իրականությունը ճեղքեց նրա հզոր պաշտպանությունը: Հետաքննության ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լավ ընկեր Բախը ստիպված եղավ ճանաչել, որ տեղ են գտել լուրջ խախտումներ:

Այս լուրջ հանցանքը նախատեսելով, ոմանք գտնում էին, որ պատժամիջոցները պետք է լինեին ավելի խիստ, սակայն ինչպես տեսնում ենք ՖԻՖԱ-ն լռում է և Մուտկոն կրկին զբաղվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպչական հարցերով: Կառույցում հայտարարել են, որ օլիմպիական կոմիտեի այս որոշումը ազդեցություն չի ունենա աշխարհի առաջնության անցկացման վրա»:

 

Mail Online – Ռուսաստանը այնուամենայնիվ  հրաժարվում է

«Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոի օլիմպիական ցմահ որակազրկումը մեծ խնդիր է ՖԻՖԱ-ի համար, աշխարհի առաջնության սկսվելու շեմին, որը անց է կացվելու է Ռուսաստանում: Մուտկոն մնում է ռուսական ֆուտբոլի ղեկավարի պաշտոնում և անցած ուրբաթ մի բեմի վրա կանգնած էր ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի կողքին, որպես առաջնության կազմակերպչական կոմիտեի ղեկավար: ՖԻՖԱ-ում ասում են, որ պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա աշխարհի առաջնության անցկացման վրա:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահին հարցել են արդյոք նա ներկա կգտնվի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որի վրա Բախը պատասխանել է, որ եթե ստանա հրավեր ապա կմասնակցի:

Միևնույն ժամանակ Ռուսաստանում բացառում են իշխանությունների մասնակցությունը դոպինգ ծրագրին աջակցության գործում»: