Բոլոր այն ընկերությունները, որոնք կխախտեն անվտանգության նորմերը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ. Կալաձե
Բոլոր այն ընկերությունները, որոնք կխախտեն անվտանգության նորմերը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ. Կալաձե

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ տագնապալի է վիճակագրությունը, որը կապված է շինարարությունների անվտանգության նորմերի խախտման դեպքում աղետալի արդյունքների հետ:

Ինչպես Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքացի կառավարության նիստին, ընթացող շինարարությունների վրա հիմնականում խախտվում են շինարարական նորմերը:

«Վերջին հինգ օրում քաղաքապետարանի վերահսկման ծառայությունը մոտ 100 շինարարական օբյեկտի տվել է բանավոր զգուշացում, իսկ մոտ 50 օբյեկտի նկատմամբ սկսվել է գործավարություն և նրանք տուգանվելու են: Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ մահանում են շինարարական աշխատանքների ժամանակ: Բազմաթիվ մարդիկ աշխատում են առանց ապահովագրության և դա դեմ է մեր թիմի հետաքրքրություններին: Պարտավորեցնում են վերահսկման ծառայության ղեկավար Գիորգի Բագրատիոնիին անձամբ վերահսկել շինարարության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Կալաձեն:

 

Նրա խոսքերով բոլոր այն ընկերությունները, որոնք կխախտեն անվտանգության նորմերը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: