Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը ուղևորափոխադրումներ կսկսի 2018 թվականի սկզբից. Ախմեդ Արսլան
Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը ուղևորափոխադրումներ կսկսի 2018 թվականի առաջին կեսից,-այս մասին առաջին ալիքի հետ զրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ախմեդ Արսլանը:
Նախարարի խոսքերով այս պահին մայրուղու վրա ընթանում են էլեկտրաֆիկացման աշխատանքներ:
«Բաքու-Թբիլիսի-Ղարս-ը պատմական ուղի է, որը զբոսաշրջիկների համար ներառում է այլ հետաքրքիր քաղաքներ: Համոզված եմ, որ այս ուղին կլինի ճանաչված, ինչպես ուղևորների այնպես էլ ապրանքաշրջանառության համար»,- ասել է նախարարը:
Արսլանի ահյտարարությամբ այս նախագիծը մեծ նշանակություն ունի մեր երկրների համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan