«Ազովի» լեգեոնի և 36-րդ ուկրաինական ծովային բրիգադի ղեկավարները համատեղ տեսաուղերձ են հրապարակել պաշարված Մարիուպոլից
Դասալիքներին ու մարտիկներին հերոսներ մի հռչակեք, ովքեր ինքնակամ գերի են ընկել, նրանք ընտրել են ամոթի ճանապարհը, և չարժե նրանց մեծարել,- ասել է «Ազովի» լեգեոնի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն։
«Ազովի» լեգեոնի և 36-րդ ուկրաինական ծովային հետևակային բրիգադի ղեկավարները համատեղ տեսաուղերձ են հրապարակել պաշարված Մարիուպոլ քաղաքից, որտեղ խոսել են հաջող գործողության մասին։
«Երեկ մենք միավորվեցինք արժանավոր ծովայինների հետ։ Իսկական ռազմիկների ու հերոսների հետ, ովքեր հավատարիմ են մնացել երդմանը և ուկրաինացի ազգին և շարունակում են պայքարել քաղաքի համար։ Նրանք իսկական տղամարդիկ են, ովքեր ընտրել են պայքարի ուղին։ Մի՛ հռչակեք դասալիքներին և մարտիկներին հերոսներ, ովքեր ինքնակամ գերի են ընկել, նրանք ընտրել են ամոթի ճանապարհը, և նրանց մեծարել չարժե, – ասել է Դենիս Պրոկոպենկոն։
Իր հերթին Ուկրաինայի 36-րդ ծովային բրիգադի ղեկավար Սերգեյ Վոլինան հայտնել է, որ «Ազովի» լեգեոնը հաջողությամբ վերախմբավորվել է։
«Մեր բարոյական ոգին ուժեղ է, մենք գիտենք, թե ինչ ենք անում և ինչու ենք այստեղ։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարտական առաջադրանքների հաջող իրականացման համար»,- ասել է Սերգեյ Վոլինան։
Մարիուպոլում ծովայինների մի մասի գերեվարումը հաստատել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Արեստովիչը և ասել, որ պաշարման ճեղքման ժամանակ զինվորները բաժանվել են միմյանցից և որոշումներ կայացրել իրավիճակ ելնելով: