Ազգերի լիգա | Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպումը Առաջին ալիքով. Կաշիան և Կվարացխելիան վերադառնում են հավաքական #1TVSPORT
Մարտի 23-ին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Դինամո Արենա»-ում Ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆի պատասխան խաղում կհանդիպի Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին և ուղիղ եթերով կցուցադրվի Վրաստանի Առաջին ալիքով, Վրաստանի Առաջին ալիք սպորտով և Վրաստանի ռադիոյով (FM 102.3):
Փաստեր
- Վրաստանի և Հայաստանի հավաքականները մինչ այժմ հանդիպել են ութ անգամ։ Վրաստանը հաղթել է չորս անգամ, երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, հայերը հաղթել են երկու անգամ: Այս հանդիպումներում Վրաստանի հավաքականը խփել է 17 գնդակ, բաց թողել 8-ը։
- Գիորգի Միքաուտաձեն Վրաստանի հավաքականի երկրորդ խաղացողն է, ով դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի դեմ: Առաջինը դա արել է Արչիլ Արվելաձեն 1997 թվականի մարտի 30-ին կայացած խաղում (7:0):
- Հայաստանի դեմ խաղում Գիորգի Մամարդաշվիլին դարձավ Վրաստանի հավաքականի պատմության մեջ առաջին դարպասապահը, ով գոլային փոխանցում է կատարել։
- Վիլի Սանյոլն Վրաստանի հավաքականի պատմության մեջ առաջին մարզիչն է, ով այս դիրքում 20 հաղթանակ է տարել։
Փոխադարձ հանդիպումներ
Մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյան մարզադաշտում կայացած խաղում Վրաստանի հավաքականը Գիորգի Քոչորաշվիլիի գոլի և Գիորգի Միքաուտաձեի դուբլի շնորհիվ 3:0 հաշվով համոզիչ հաղթեց Հայաստանին։
Պաշտոնական խաղերում այս թիմերը հանդիպել են երեք անգամ, իսկ մարտի 20-ին Վրաստանի հավաքականը տարել է իր առաջին հաղթանակը։ 2020 թվականին Լեհաստանի «Տիխի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 (Վրաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել Նիկա Կաճարավան և Թոռնիկե Օքրիաշվիլին), իսկ Թբիլիսիում Վրաստանի հավաքականը պարտվել է 1։2 հաշվով (11 մետրանոց է իրացրել Վակո Ղազաիշվիլին)։
Վրաստանի ազգային հավաքական
Վրաստանի հավաքական են վերադարձել հավաքականի ավագ Գուրամ Կաշիան և առաջատար խաղացող Խվիչա Կվարացխելիան, ով որակազրկման պատճառով բաց թողեց Երևանում կայանալիք հանդիպումը։ Լուկա Լոչոշվիլին Թբիլիսիում չի կարողանա օգնել խաչակիրներին, քանի որ վնասվածք է ստացել Երեւանում։ Չնայած վնասվածքը լուրջ չի եղել, սակայն մարզիչները դեռ խուսափում են նրան խաղալուց և Լուկային հանգստանալու հնարավորություն կտան։
Հայաստանի ազգային հավաքական
Վրաստանի հետ փլեյ-օֆֆի խաղերում Հայաստանի հավաքականը կադրային խնդիրներ ունեցավ, տարբեր պատճառներով հանդիպումը բաց թողեց մի քանի առաջատար խաղացող, իսկ Թբիլիսիում այս ցուցակին ավելացավ «Կայզերսլաուտերնի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով Ազգերի լիգայի պատասխան խաղից առաջ լքեց ազգային թիմը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանտ Սխիպը «Դինամո Արենայում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռանոսը մեկնարկային կազմում երաշխավորված տեղ էր պահանջում, ինչն անընդունելի էր հոլանդացի մասնագետի համար, և ֆուտբոլիստը լքեց մարզական հավաքը։
Մարզիչների մեկնաբանությունները
Վիլի Սանոլ – «Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթելուց հետո մեզ համար դժվար չի լինի մոտիվացնել խաղացողներին: Կազմը տարբեր կլինի, տղաները գիտեն, որ թիմում մեծ մրցակցություն կա, և եթե մինչև վերջ չծախսվեն, մյուսները կխաղան: Մենք շատ ուժեղ խաղացողներ ունենք բոլոր դիրքերում:
Դարպասապահի դիրքն այլ է, և Գուգեշաշվիլիին հնարավորություն կտրվի հունիսյան ընկերական խաղերում։ Լուկա Լացաբիձեն տաղանդավոր խաղացող է, նա վերջերս է տեղափոխվել Ուկրաինա։ Նա շատ զուսպ տղա է, շատ է լսում ու սովորում, ապագայում հաստատ շանսեր կունենա, բայց վաղը կարևոր խաղ է, մենք ուժեղ թիմով ենք խաղալու և պայքարելու ենք հաղթանակի համար։
«Ինչ վերաբերում է տակտիկական սխեմային, ապա Երեւանում արդեն տեսաք, թե ինչ սխեմայով ենք մենք մտադիր խաղալ հետագայում։

Ջոն Վան Սխիպ – «Վերջերս ստանձնեցի Հայաստանի հավաքականը, ընդամենը մեկ մարզում անցկացրինք, իհարկե, աշխարհի առաջնության ընտրական փուլին պատրաստվելու համար շատ աշխատանք ունենք անելու»:
Այս փուլում Վրաստանի հավաքականը մեզանից շատ ավելի ուժեղ է և գտնվում է այլ մակարդակի վրա, ապա մենք ցանկանում ենք շարունակել առաջ շարժվել և գնալ այն ճանապարհով, որը հաջողություն բերեց Վրաստանի հավաքականին։
«Իհարկե, խոշոր հաշվով պարտվելը լավագույնս չի ազդում թիմում տիրող մթնոլորտի վրա, բայց մենք այդ առումով խնդիր չունենք՝ թիմում վատ մթնոլորտ չկա»։
Անգլիացի մրցավար
Վրաստանի և Հայաստանի հավաքականների պատասխան հանդիպումը կսպասարկի 46-ամյա անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը, որին կօգնեն իր հայրենակիցներ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, իսկ տեսամրցավարները՝ Դարոն Ինգլենդը և Ստյուարտ Աթվելը։
Էնթոնի Թեյլորն արդեն երկու հանդիպումներում աշխատել է Վրաստանի հավաքականի հետ: Անգլիացի մրցավարը Թբիլիսիում սպասարկել է Եվրո-2020-ի փլեյ-օֆֆի եզրափակիչը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, իսկ 2019 թվականի մարտի 23-ին, նույնպես Թբիլիսիում, նա չորրորդ պաշտոնյան էր Վրաստան-Շվեյցարիա խաղում (0:2):
Հիշեցնենք, որ երկու հանդիպումների հաղթողը Ազգերի լիգայի հաջորդ տուրը կանցկացնի B դիվիզիոնում։ Երեւանում համոզիչ հաղթանակից (3:0) հետո Վրաստանի հավաքականը դրա համար մեծ շանսեր ունի։