Ազգերի լիգա | Մինչ Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը Հայ երկրպագուները երթ կանցկացնեն  #1TVSPORT
Ազգերի լիգա | Մինչ Վրաստանի հավաքականի հետ հանդիպումը Հայ երկրպագուները երթ կանցկացնեն #1TVSPORT

Հայ երկրպագուները երթ կանցկացնեն Թբիլիսիում, Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղի մեկնարկից առաջ Վրաստանի հավաքականի դեմ, հայտնում է FAF Ultras ֆան խումբը։

«Մարտի 23-ին՝ Վրաստանի հավաքականի դեմ պատասխան խաղից առաջ, Հայաստանի հավաքականի երկրպագուները երթ կանցկացնեն Թբիլիսիում։ Հավաքը նախատեսված է ժամը 15։00-ին, իսկ երթը կմեկնարկի ժամը 16։00-ին Ծերեթելի մետրոյի կայարանի հարակից տարածքից և կավարտվի «Դինամո Արենա»-ում»,- հայտնում է FAF Ultras-ը։

Հիշեցնենք, որ նմանատիպ երթ Երեւանում անցկացվել է նաեւ Վրաստանի հավաքականի երկրպագուների կողմից։