«Ազգային շարժումը» մոտ օրերին ստիպված կլինի մտնել խորհրդարան, դա նշանակում է նրանց թուլությունը և պարտությունը. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանքի» նախագահ, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» ստիպված կլինի մոտ օրերին մտնել խորհրդարան:
Կոբախիձեն «Ազգային շարժումը» անվանել է պարտվողներ:
«Ազգային շարժումը» ընդդիմադիր այլ կուսակցություններին մեղադրում էր սխալ դիրքում գտնվելու մեջ, սակայն այժմ նրանք ստիպված են մտնել խորհրդարան: «Ազգային շարժումը» առաջիկա օրերին ստիպված կլինի մտնել խորհրդարան: Դա նշանակում է նրանց թուլությունը, անհետևողականությունը և ձախողումը», – հայտարարել է Կոբախիձեն:
Տեղեկատվության համար, «Ազգային շարժումը» դեռ որոշում չի կայացրել խորհրդարան մտնելու մասին: Անցյալ շաբաթ, կուսակցության նախագահ Նիկա Մելիան գտնվում էր Կիևում, Միխեիլ Սաակաշվիլիի մոտ: Ըստ Մելիայի, ամսվա վերջին հայտնի կդառնա, թե ինչ որոշում է կայացնելու «Ազգային շարժումը» խորհրդարան մտնելու վերաբերյալ: