«Ազգային շարժումը» իր ցավակցությունն է հայտնում Զաալ Սամադաշվիլիի և Գիորգի Խարչիլավայի ընտանիքներին
«Միացյալ ազգային շարժումը» իր ցավակցությունն է հայտնում գրող, քաղաքական գործիչ Զաալ Սամադաշվիլիի և Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Խարչիլավայի ընտանիքներին։
«Սա ամենածանր օրերն են մեր կուսակցության և մեր մեծ ընտանիքի համար։ Վրաստանը կորցրեց երկու ականավոր հայրենասերների՝ Զաալ Սամադաշվիլիին և Գիորգի Խարչիլավային։ Նրանց սրտերը բաբախում էին մեր հայրենիքի ավելի լավ ապագայի հույսով։ Մենք ավարտին կհասցնենք նրանց սկսած գործն ու պայքարը: Ցավակցում ենք նրանց ընտանիքներին, հարազատներին և համայն Վրաստանին»,- ասված է կուսակցության ցավակցական նամակում։ք