«Ազգային շարժումը» ընտրություններին կստանա պատասխան, այդ թվում Ռուսաստանին Վրաստանի երկու պատմական տարածաշրջանների փոխանցման համար
Այսօր առավոտյան դիվանագիտական կորպուսին և դիտորդներին փոխանցել ենք մանրամասն լրատվություն, Աջարիայում «ազգային շարժման» կողմից, տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ ծրագրված սադրանքների մասին,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հայտարարել է «վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նրա փոխանցմամբ, լրատվության մեջ նշված են կոնկրետ անուններ, թե ով պետք է կազմակերպեր սադրանքները Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ:
Նրա խոսքերով, վրացական երազանքի աջակցությունը վայելող թեկնածուն, ժողովրդի աջակցությամբ հաղթելու է հենց առաջին փուլում:
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ, Բաթումիում տեղի է ունեցել միջադեպ: Նախագահի թեկնածուի խոսքով ելույթի ժամանակ, քաղաքացիներից մեկը՝ Ասլան Վաշաղմաձեն գոռացել է Զուրաբիշվիլիի հասցեին: Դրանից հետո Զուրաբիշվիլիի աջակիցները նրան դուրս են բերել դահլիճից: