«Ազգային շարժումը» չի արժանանա, որ կեղտոտ ստերով խախտի Զինված ուժերի միասնությունը և կայունությունը. Կախա Կալաձե
«Ազգային շարժումը» չի արժանանա, որ կեղտոտ ստերով խախտի Զինված ուժերի միասնությունը և կայունությունը. Կախա Կալաձե

Չեք արժանանա, որ կեղտոտ ստերով մեր Զինված ուժերի միասնությունը և կայունությունը խախտեք,- այսպես է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն այսօր դիմել «Ազգային շարժմանը»՝ մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, «Ազգային շարժումը» որոշել է հարված հասցնել երկրի հիմքին՝ Վրաստանի Զինված ուժերին և դրա միասնությանը:

Կալաձեի խոսքով, ոչ ոքին չի տրվի հնարավորություն՝ ապաքաղաքականացված զորքին կրկին ներքաշել քաղաքական խաղերի մեջ:

Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» տարածում է կեղծ տեղեկություն, իբր, 2018 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի մասնակից վրաց զինծառայողներին սպառնում է Հաագայում դատապարտվելու վտանգ:

«Նշված սուտը հորինել են նրանք, որ հանցանք են գործել Վրաստանի պատմության և նրա ապագայի առաջ»,- հայտարարել է Կալաձեն: