«Ազգային շարժումը» անց է կացնում քաղաքական խորհրդի նիստ: Ինչպես մինչ նիստի սկիզբը հայտարարել է կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին, քաղխորհրդի նիստում քննարկվելու են կուսակցության հետագա ծրագրերը:
«Այն բանից հետո, ինչ մենք հրաժարվեցինք պատգամավորական մանդատներից, իսկ կուսակցության նախագահը հրաժարական տվեց, ակնհայտ է, շատ հարցեր պետք է քննարկվեն: Ընդհանուր առմամբ, մենք կքննարկենք կուսակցության հետագա ծրագրերը»,- հայտարարել է Սամադաշվիլին:
Բացի այդ, ինչպես նշում է Սամադաշվիլին, եթե իշխանությունները պատրաստ են ցանկացած առաջարկ ներկայացնել, ապա նրանք պատրաստ են բանակցությունների:
«Բանակցությունների համար դեռ մնում է մի քանի օր: Մեր կողմից մենք կարող ենք միայն հաստատել, այն, որ եթե իշխանությունները պատրաստ են հանդես գալ առաջարկներով, որոնք տարածք կստեղծեն համաձայնագրի համար, մենք չենք հրաժարվում բանակցություններից: Իրականում նրանք պետք է որոշում կայացնեն մանդատները դադարեցնելու մասին, ուստի համաձայնագրին շատ ժամանակ չի մնացել»,- ասել է Սալոմե Սամադաշվիլին: