«Ազգային շարժում» կուսակցությունում հայտարարում են, որ Բաթումիում իշխանության համար անընդունելի երեք հանրային դպրոցների տնօրեններին ազատել են աշխատանքից

«Ազգային շարժումը» իշխանությանը մեղադրում է Բաթումիի հանրային դպրոցների տնօրենների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ:

Ինչպես հայտարարում են կուսակցությունում, Բաթումիի բոլոր հանրային դպրոցների տնօրեններին ստիպել են գրել հրաժարականի դիմումներ, իսկ այնուհետև երկարաձգել են բոլորի պայմանագրերը, բացառությամբ իշխանության համար անընդունելի երեք թեկնածուներից:

«Բոլոր դպրոցների տնօրենների պայմանագրերը երկարաձգել են, սակայն առանձնացրել են երեքին և ինչու՞: Պահանջում ենք պարզաբանումներ: Նրանք ունեին մնացած տնօրեններից ոչ պակաս փորձ և իրավասություն:

Ազատել են երեք տնօրենի և այժմ նրանց պարտականությունը կատարում են «Վրացական երազանքի» կողմնակիցները»,- հայտարարել է Աջարիայի գերագույն խորհրդի պատգամավոր, «Ազգային շարժման» անդամ Ասմաթ Դիասամիձեն:

Բաթումիի ռեսուրս-կենտրոնում պարզաբանել են, որ հանրային դպրոցների տնօրենների գործունեության 6-ամյա ժամկետը լրացրել է և նրանք կարող ենք վերընտրվել Վրաստանի կրթության նախարարության հայտարարած ընտրություններից հետո:

Ռեսուրս-կենտրոնի ղեկավար Գոչա Փուտկարաձեի հայտարարությամբ, այժմ բոլոր տնօրենները շարունակում են կատարել պարտականությունները, բացառությամբ երկուսի, ովքեր այլ պաշտոնի անցնելու պատճառով հրաժարվել են կատարել պարտականությունը: