«Ազգային շարժման» ներկայացուցիչները խորհրդարանի դիմաց ընդդիմադիրներին դիմավորեցին բացականչություններով. «Ստրուկներ, բոլորիդ կհիշենք»
«Ազգային շարժման» ներկայացուցիչները խորհրդարանի դիմաց ընդդիմադիրներին դիմավորեցին բացականչություններով. «Ստրուկներ, բոլորիդ կհիշենք»

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթուղթը ստորագրած ընդդիմության ներկայացուցիչները ժամանեցին խորհրդարան:

«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները խորհրդարանի շենքի դիմաց ընդդիմությանը դիմավորել են բացականչություններով:

«Ինչո՞ւ հեռացաք մեզանից», «Ստրուկներ», «Բոլորիդ կհիշենք», – հայտարարում են ցուցարարները:

Միևնույն ժամանակ, ցուցարարները «Գիրչիի» անդամ Վախո Մեգրելիշվիլիին անվանեցին «Տմարդ»:

«Լելոյի» ներկայացուցիչ Բադրի Ջափարիձեն ցուցարարներին բացատրեց, որ Գիորգի Ռուրուան արդեն ազատ կարձակվի, և համաներում կարվի: Ըստ նրա, նույնիսկ չնչին ռիսկ չկա, որ մեղավորները համաներմամբ ազատ կարձակվեն: