«Ազգային շարժման» կողմից պատերազմի հետ կապված դիտողություններն իրոք անհարմար են. Կախա Կալաձե
«Ազգային շարժման» կողմից որևէ մեկի նկատմամբ պատերազմի հետ կապված դիտողություններն իրոք անհարմար են,- այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն լրագրողներին, ի պատասխան Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունների մասին հարցին:
Նրա խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլու արտահայտությունները, որի պատճառով նրան քննադատում են, համատեքստից դուրս է լուսաբանվում:
«Հնարավոր է, որ տիկին Սալոմեն վրացերեն այնպես չի խոսում, ինչպես մեզանից յուրաքանչյուրը և դա նորմալ է, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել, մեծացել և ապրել է Ֆրանսիայում: «Ազգային շարժման» կողմից որևէ մեկի նկատմամբ պատերազմի հետ կապված դիտողություններն իրոք անհարմար են, քանի որ այն, ինչ «Ազգային շարժումն» արեց իշխանությունում լինելու ժամանակ 2008 թվականին, ուղղակի աղետալի է: Բոլորս լավ գիտենք թե ինչ հետևանք ունեցավ դա, կորցրած տարածքներ, զոհված խաղաղ բնակչություն, զոհված հերոսներ և այլն, չեմ ցանկանում շարունակել»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլու դեմ խնդրագրին, Կախա Կալաձեն այն կապում է «Ազգային շարժման» հետ: